Իրավունք

Երկու կառավարությունների անդամների գույքի ու եկամուտների համեմատականը

Պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրումը կարևորագույն գործընթաց է, որն անհրաժեշտ է թափանցիկ իրականացնել: Այն չի կարող ինքնին արդյունավետ գործել, եթե, որպես հանրային աչք, իրենց դերը չունենան քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ԶԼՄ-ները։

Բացի այդ, վերջիններս շատ կարևոր են հետևյալ պատճառով․ 2017թ-ից քրեականացվեց ապօրինի հարստացումը. այն է՝ պաշտոնատար անձանց կողմից իրենց գույքի էական աճ կամ պարտավորությունների էական նվազում, որը գերազանցում է իրենց օրինական եկամուտները, և վերջիններս չեն կարողանում ողջամտորեն հիմնավորել։ Պաշտոնատար անձանց օրինական եկամուտները հիմնավորելու դասական ձևն իրենց կողմից ներկայացվող գույքի և եկամուտների հայտարարագրերի ներկայացումն է, որի համար որպես հիմք պետք է ընդունել 2018թ․ ներկայացված հայտարարագրերը՝ 2017 թ-ի վերաբերյալ։

Հայտարարագրերի հասանելի առցանց բազան «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի» կայքն է, որը պատասխանատու է դրանց վերլուծման, ինչպես նաև խախտումների դեպքում սանկցիաների կիրառման համար։ «Ամփոփ մեդիան» և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն պատկերների միջոցով ներկայացնում են նշյալ կայքում ՀՀ վերջին երկու վարչապետեր՝ Կարեն Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի և վերջիններիս վարչապետության օրոք գործած և գործող նախարարների հրապարակված գույքի ու եկամուտների համեմատականը։

Թեմայի ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ Iravaban.net կայքում:

36 պաշտոնատար անձանց գույքն ու եկամուտները

 

[playbuzz-item item=”3b011a67-f65c-4180-b423-de9dfdcef682″ shares=”false” info=”false” wp-pb-id=”434618″]

Փորձագետի կարծիք



Ուսումնասիրության հեղինակ Մարիամ Զադոյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

Խորհրդատվական աջակցություն՝ Գայանե Մելիքյան, Ամփոփ մեդիա

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Սույն ուսումնասիրությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ և «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ՝ «Բաց տվյալների բանալի» ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 20/12/2018