Սոցիալ-տնտեսական համակարգի տարբեր խնդիրներ լուծելու համար պետությունն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ, որոնց շրջանակներում պայմանագրային հարաբերություններ է հաստատում այնպիսի սուբյեկտների հետ, ինչպիսիք են անհատ ձեռներեցները, կազմակերպությունները և այլն։
Սա կոչվում է «Պետական գնումների» համակարգ, որի միջոցով իրականացվում են պետության, իբրև պատվիրատուի, և տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական գործարքները: Պետական կարիքների բավարարման համար իրականացվող գնումները կատարվում են բյուջետային միջոցների հաշվին։ Իսկ նմանօրինակ համակարգը ենթադրում է մրցակցային պայքար պետական պատվերի հայցորդների միջև։
Վերջին տարիներին «ՀՀ գնումների մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում համակարգն ավելի թափանցիկ է գործում։ Տարեցտարի ավելանում են նաև էլեկտրոնային եղանակով գնումների մրցույթները։
Թե ինչ փոփոխություններ են կատարվել այս համակարգում և դեռ ինչ ռիսկեր կան, ուսումնասիրել է մեր վիրտուալ օգնականը՝ ամենագետ, անփոխարինելի «ՀՀ փորձագետ» Պարոն Ամփոփը։
Անցե՛ք զրուցարան և ստացե՛ք թեմային առնչվող մանրամասներ։
Հետևե՛ք ստորև նշված հրահանգին և կհասնեք Պարոն Ամփոփի զրուցարան։
#ՊարոնԱմփոփ
ՏԵՍ ՆԱԵՎ
- Արի՛ համեմատենք գրիպն ու COVID-19-ը․ Ինչպե՞ս կողմնորոշվել
- Արի՛ խոսենք ՀՀ Կառավարության նոր նախագծից
- Արի՛ խոսենք ՀՀ Սահմանադրության մասին
- Արի՛ խոսենք Տոկիոյի Օլիմպիական խաղերից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 10/08/2022