Սոցիալական

2021թ․-ին ՃՏՊ-ների հետևանքով գրանցվել է 368 զոհ և 6699 վիրավոր

2021 թ․-ին ՀՀ-ում գրանցվել է 4604 ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)։

Քանի որ 2020 թ․-ին, Քովիդ-19-ով պայմանավորված, երկրում գործող սահմանափակումները կրճատել էին նաև մեքենաների ակտիվ տեղաշարժի հնարավորությունները, «Ամփոփ Մեդիա»-ն որոշեց 2021թ․-ի ՃՏՊ վիճակագրությունը համեմատել 2019 թ․-ի տվյալների հետ՝ հրապարակված ՀՀ Վիճակագրական կոմիտեի կողմից։

Ըստ այդ համեմատության՝ 2021 թ․-ին նկատվում է ՃՏՊ-ի չնչին նվազում (-4%)։ Սակայն կան մարզեր՝ ինչպես օրինակ Կոտայքը, որտեղ ՃՏՊ-ների կտրուկ աճ է գրանցվել՝ 164%։

Նկատվում է նաև զոհերի թվի 8% աճ։ Զոհերի և վիրավորների գումարային թվով մարզերի աղյուսակը գլխավորում է մայրաքաղաք Երևանը, այնուհետև Կոտայքն ու Արարատը։

2020 թ․-ին գրանցվել է 4016 ՃՏՊ դեպք, որի հետևանքով եղել է 348 զոհ և 5846 վիրավոր:

Loading...

Loading…

Ամփոփեց Մարիամ Գրիգորյանը

#փաստացի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 22/02/2022