Հարավային Կովկասի երկրների շրջանում թոքի և կրծքագեղձի քաղցկեղից վաղաժամ մահացությունները մնում են մահացությունների պատճառների տասնյակում: Ցավոք, Հայաստանն այս ցուցակում առաջատարն է: Նրան հաջորդում է Վրաստանը, ապա Ադրբեջանը:
Իրավիճակ
Ցավալի է, բայց փաստ, որ հանրապետությունում բոլոր մահացությունների թվի 20%-ը կազմում են չարորակ նորագոյացություններից կամ քաղցկեղից մահացության դեպքերը:
Քաղցկեղով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 տարեկանից և հասնում է գագաթնակետին 65 և բարձր տարիքի բնակչության շրջանում։
Քաղցկեղով հիվանդացությունը տարբեր է նաև ըստ սեռերի: Այսպես, կանանց շրջանում զգալիորեն բարձր է կրծքագեղձի, արգանդի պարանոցի և ձվարանի, իսկ տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, միզապարկի, շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացությունը:
Վերջին տարիների ընթացքում և´ կանանց, և´ տղամարդկանց շրջանում, զգալիորեն աճել է ստամոքսի և հաստ աղու քաղցկեղով հիվանդացությունը, որը կարող է պայմանավորված լինել նստակյաց ապրելակերպով, ինչպես նաև անառողջ սննդակարգով։
Ըստ ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանի, տղամարդկանց շրջանում քաղցկեղով հիվանդացությունը կարելի է կանխարգելել ծխելու մակարդակը նվազեցնելով, իսկ կանանց շրջանում՝ պարբերաբար հետազոտվելով:
Փաստարկ
Դեռևս 2011թ. կառավարության կողմից հաստատվել է Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը: Իսկ 2015թ. հունվարից գործում է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագիրը, որի շրջանակներում կանայք կարող են պոլիկլինիկաներում անվճար սքրինինգային հետազոտություն անցնել արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Այս տիպի քաղցկեղի կանխարգելմանն են ուղղված նաև 2017թ. դեկտեմբերի 11-ին մեկնարկած պատվաստումները մարդու պապիլոմա վիրուսի դեմ, որը արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման պատճառներից է:
Քաղցկեղների 40%-ը կանխարգելվող և բուժվող հիվանդություններ են: Որքան վաղ փուլում է հայտնաբերվում քաղցկեղը, այնքան բուժման հնարավորությունը մեծանում է: Սակայն, ըստ 2016թ. առողջապահության համակարգի գործունեության գնահատման, քաղցկեղի վաղ հայտնաբերման հարցում արդեն 10 տարի է լուրջ առաջընթաց չկա:
2015թ. Հայաստանում 1-ին և 2-րդ փուլերում հայտնաբերված բոլոր տեսակի քաղցկեղների մասնաբաժինը կազմել է 46%, իսկ 3-րդ և 4-րդ փուլերում` 54%:
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Էլեն Մուրադյանը
Մենթոր` Աստղիկ Գևորգյան
կարդացեք նաեւ
Սույն նյութը պատրաստվել է «Տվյալների լրագրության հմտություններ» խորագրով սեմինար-դասընթացի շրջանակներում, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (FES) հետ համագործակցությամբ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 11/01/2018