Առողջություն

Հատուկ համար նվիրված ՀՀ առողջապահական համակարգում առկա խնդիրներին

Ներկայացնում ենք «Ամփոփ Մեդիայի» կողմից հրապարակված «Առողջապահությունը Հայաստանում. որակ, մատչելիություն, հասանելիություն» խորագիրը կրող առցանց հատուկ համարը, որով փորձ է արվել պարզ և պատկերավոր ներկայացնել այն իրավիճակը, որն առկա է Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգում։

Մեզ հետաքրքրում էր, թե որքանով է արդյունավետ պետության վարած քաղաքականությունն առողջապահության ոլորտում՝ հատկապես 2020թ-ի համաճարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մասշտաբային ցնցումներից հետո։

Ի՞նչ դասեր քաղեց պետությունը և արդյոք իրականացնո՞ւմ է այնպիսի բարեփոխումներ, որ հնարավորինս արագ հաղթահարի արմատացած խնդիրներն ու պատրաստ լինի արձագանքելու նոր մարտահրավերներին։

Այս համատեքստում կարևոր էր նաև հասկանալ առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության մակարդակը երկրի բնակչության համար, մասնավորապես՝ անապահով և հատուկ խմբերի շրջանում։

Պատասխանները փորձել ենք տեղավորել հրապարակման մեջ տեղ գտած երկու տասնյակ պատմությունների շրջանակում, որոնք ներառում են շուրջ 70 ինֆոգրաֆիկներ և վիզուալ նյութեր: Մասնավոր պատմությունների միջոցով ներկայացրել ենք նաև այն խնդիրները, որոնց առերեսվել են ՀՀ քաղաքացիները բժշկական ծառայություններից օգտվելիս։

Համարում առկա գրեթե բոլոր նյութերում ոլորտի մասնագետները կիսվել են դիտարկումերով ու առաջարկներով, որոնք, ըստ նրանց, անհրաժեշտ է իրականացնել համակարգն առավել որակյալ, մատչելի և արդյունավետ դարձնելու համար։

Սույն ծրագիրն իրականացվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի կողմից՝ Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Մենք լիահույս ենք, որ այս հրապարակումն օգտակար կլինի բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են՝ նպաստելու Հայաստանում ֆիզիկապես, հոգեպես և սոցիալապես առողջ հասարակության ձևավորմանը։

Սուրեն Դեհերյան
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ

Սեղմեք պատկերին հատուկ համարին անցնելու համար կամ սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3Jy2rHo

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 02/02/2023