Երբ ասում են Հայաստանը բացառիկ հարուստ կենսաբազմազանություն ունի, դրանք լոկ խոսքեր չեն։ Այդ խոսքերը հիմնավորված են 500 կենդանատեսակներով և 144 բուսատեսակներով, որոնք համարվում են Հայաստանի էնդեմիկներ: Իսկ Կովկասի բուսական աշխարհի գրեթե կեսը՝ մոտ 3800 տեսակ, Հայաստանի տարածքում ներկայացված է։ Թեպետ 675-ն արդեն տեղ են գտել Կարմիր գրքում, ինչը նշանակում է, որ դրանց պոպուլյացիան վտանգված է։
Կենսաբազմազանության կորստի տեմպերն արագանում են տնտեսության անպատասխանատու վարման պատճառով։ Տնտեսական ձևերից ամենաբացասական ազդեցությունն, ըստ մասնագետների, ունի հանքարդյունաբերությունը։ Երբ հանքարդյունաբերության նպատակով հատվում են անտառները, կենդանիները և թռչունները կորցնում են բնակմիջավայրը։ Հանքերի շահագործման ընթացքում, պայթյունների ձայնից կենդանիները լքում են իրենց բնակատեղիները, ոչնչանում են նրանց բներն ու ձագերը:
«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է լրագրող Նելլի Ռաֆայելյանի և լուսանկարիչ Արտեմ Ղազարյանի՝ «Կորսված տեսակների հետքերով» մուլտիմեդիա նախագիծը։ Սա պատմություն է անպատասխանատու տնտեսության մասին, որը արագացնում է այն տեմպը, որով կորցնում ենք կենսաբազմազանությունը։ Մանրամասները՝ հղամբ։
Հետևեք մեզ նաև
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/11/2019