Հայաստանի հյուսիսում ջրհեղեղների հետևանքով աղետի գոտի հայտարարված բոլոր բնակավայրերում միասին ապրում է 113 հազար մարդ (2023 թ․ դրությամբ)։ Աղետի գոտու մեջ է ներառված 38 բնակավայր Լոռու և Տավուշի մարզերում։
Լոռու մարզում աղետի գոտի է հայտարարվել 6 քաղաք և 16 գյուղ՝ 51 հազար 753 բնակիչներով։
Աղետի գոտի են հայտարարվել Թումանյան, Ալավերդի, Ախթալա, Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր քաղաքները և Ձորագետ, Վահագնաձոր, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ, Տաշիր, Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա, Ամրակից, Հոբարձի գյուղերը։
Տավուշի մարզում աղետի գոտի է հայտարարվել 3 քաղաք և 12 գյուղ՝ 61 հազար 339 բնակիչներով։
Աղետի գոտի են հայտարարվել Դիլիջան, Իջևան, Այրում քաղաքները և Հաղարծին, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ, Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղերը։
Լոռու և Տավուշի մարզերը կառավարության կողմից հայտարարվեցին աղետի գոտի մայիսի 26-ի տեղատարափ անձրևներից հետո, երբ Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով բնակավայրեր տուժեցին։ Առնվազն 4 մարդ մահացավ, հարյուրավորները մնացին անօթևան։
Հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով մարզպետարաններին հատկացվեց 300 մլն դրամ։
Ինտերակտիվ քարտեզների հեղինակներ՝ Մարիամ Անդրեասյան, Լուսինե Շադյան
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 07/06/2024