Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ձևավորված խորհրդարանը մեկնարկել է իր աշխատանքը։ Այսպիսով՝ նոր ձևավորված ԱԺ-ն ունի 107 պատգամավոր՝ կազմված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներից։ Ըստ ընտրական օրենսգրքի՝ խորհրդարանում կարող է լինել նվազագույնը 101 պատգամավոր, իսկ կուսակցությունների ընտրությունը պայմանավորվում է ԿԸՀ-ի կողմից ներկայացված վերջնարդյունքներով։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գրանցել է ընտրական ամենաբարձր ցուցանիշը։ Վերջինս խորհրդարանում համարվելու է իշխող ուժ, իսկ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ ընդդիմադիրներ։
Ընդհանուր առմամբ, ԱԺ վերջին երկու արտահերթ ընտրություններում, ապա նաև ձևավորված խորհրդարաններում նկատելի է կին պատգամավորների մասնակցության և ներկայացվածության զգալի՝ ավելի քան 5 անգամ աճ։
Հայաստանի նորընտիր խորհրդարանում պատգամավորների տարիքային բազմազանություն է։ Համեմատաբար երիտասարդ պատգամավորների ներգրավվածությունը հայաստանյան խորհրդարանը դասում է աշխարհի երիտասարդ խորհրդարանների տասնյակին։
Ըստ Միջխորհրդարանական միության տվյալների, որի անդամ է աշխարհի 179 երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը, աշխարհում խորհրդարանական պատգամավորների միջին տարիքը 53 -ն է:
Երկշաբաթյա բանավեճերից ու քննարկումներից հետո Ազգային ժողովը ձևավորեց 12 մշտական հանձնաժողով։ Կուսակցությունների կողմից հանձնաժողովների ղեկավարների համար առաջադրված թեկնածուները առաջին ընտրությամբ զբաղեցրին պաշտոնները։ Ընդդիմության առաջարկը՝ ունենալ Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով, չընդունվեց իշխող ղեկավարության կողմից։
Տեքստը՝ Մարիամ Գրիգորյանի
Տվյալների մշակումն ու ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
Կարդացեք նաև
- #ԱԺ2021. Արտահերթ ընտրությունների ամփոփում / ինտերակտիվ գրաֆիկներ
- #ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուների տարիքները (ինֆոգրաֆիկա)
- #ԱԺ2021. Պատգամավորի թեկնածուները՝ ըստ զբաղվածության
- #ԱԺ2021․ Յուրաքանչյուր 1030-րդ ընտրող` ԱԺ պատգամավորի թեկնածու
- #ԱԺ2021․ Կին և տղամարդ թեկնածուների հարաբերակցությունը ընտրացուցակներում
- #ԱԺ2021. Ազգային փոքրամասնությունների պատգամավորի թեկնածուները
#armvote2021
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/08/2021