Քաղաքական

Փաշինյանն ու Ալիևը ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը

Փետրվարի 4-ին, Աբու Դաբիում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրվել են «Զայեդ» մարդկային եղբայրության (Zayed Award for Human Fraternity) հեղինակավոր մրցանակով։

Ինչո՞ւ հենց նրանք. Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, մրցանակը շնորհվել է ի նշանավորումն երկու երկրների միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի։ Այն տրվում է անհատներին կամ կազմակերպություններին, որոնք անձնվիրաբար աշխատում են բաժանարար գծերը վերացնելու և մարդկային իրական կապեր ստեղծելու ուղղությամբ։

Ի՞նչ է հայտնի մրցանակի մասին

  • Սա անկախ միջազգային մրցանակ է, որի դափնեկիրները ստանում են 1 միլիոն դոլար պարգև։
  • 2026-ի մրցանակի համար ստացվել էր ռեկորդային՝ ավելի քան 350 հայտ աշխարհի 75 երկրներից։ Թեկնածուներին առաջադրել էին պետությունների ղեկավարներ, Նոբելյան մրցանակակիրներ և հասարակական գործիչներ։
  • Արարողությունը կայացել է փետրվարի 4-ին՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված Մարդկային եղբայրության միջազգային օրը։

Այս մրցանակը դիտարկվում է որպես միջազգային հանրության կողմից տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ջանքերի խրախուսում։

Ամփոփ Մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/02/2026