CNN-ի հաղորդմամբ` հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները օրենսդիրներին նախազգուշացնում են, որ Ռուսաստանը ցանկանում է միջամտել ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններին, և որ Կրեմլի նախընտրելի արդյունքը նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակն է:
Ինչո՞ւ է Պուտինն ուզում նորից ձեռքը դնել Ամերիկայի ժողովրդավարության նշաձողին: Սկսնակների համար պարզ չէ, որ Թրամփի նախագահությունը Ռուսաստանի համար եղել է հաստատուն արտաքին քաղաքական հաղթանակ:
Վաշինգտոնը հակասություններ ունի Մոսկվայի արտաքին քաղաքական մի շարք ճգնաժամերի հետ կապված՝ Սիրիայի հակամարտությունից սկսած մինչև Վենեսուելայի քաղաքական խառնաշփոթ: Թրամփը ԱՄՆ-ին հեռացրեց միջանկյալ միջուկային ուժերի պայմանագրից․ քայլ, որը դատապարտվեց Կրեմլի կողմից։
Ռուսական հարվածներ` Սիրիայում թուրքական աջակցությամբ գործող խմբակցությունների ուղղությամբ
Euronews-ի հաղորդմամբ` rուսական բանակն օդային հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ շրջանում գտնվող Անկարայի աջակցությամբ զինված խմբավորումների դեմ, հայտնում է AFP-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:
Միևնույն ժամանակ Թուրքիան հայտնել է իր երկու զինծառայողների մահվան մասին, ինչը տեղի է ունեցել տարածաշրջանում Սիրիայի կառավարության կողմից օդային հարվածի պատճառով:
«Մեր զինվորականները, որոնք գտնվում են Իդլիբում խաղաղություն և հումանիտար գործողություններ ապահովելու համար, հարձակման են ենթարվել ռեժիմի [Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի] կողմից, ինչի հետևանքով զոհվել են մեր զինվորականներից երկուսը, իսկ հինգը վիրավորվել են»,-գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ՝ Ֆահրեթթին Ալթունը Twitter- ի իր էջում:
«Մեր երկիրը չի թողնի մեր նահատակների արյունը հողի վրա»,- ավելացրել է նա,- «Ով Սիրիայում արյուն է թափել, ահաբեկչության և արցունքների պատճառ է դարձել, կվճարի ամբողջ մարդկության համար»:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարությունը, հայտարարեց ավելի քան 50 զինյալի ոչնչացման մասին (Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ)․ ոչնչացվել է նաև 5 տանկ, 2 զրահափոխարկիչ, 2 ռազմական փիքափ հրետանային ինքնագնաց կայանք: Ընգծվում է, որ նախարարությունը չի հստակեցրել, թե ով է հետհարված հասցրել սիրիկական զորքերի դիրքերից:
Համաշխարհային աջակցություն՝ ծաղրի ենթարկված ավստրալացի տղային
Ինչպես հայտնում է BBC-ն՝ ողջ աշխարհում մարդիկ համախմբվել են հանուն 9 տարեկան ավստրալացի երեխայի այն բանից հետո, երբ տեսանյութը, որտեղ ցուցադրված է ծաղրի հետևանքով նրա խոր վիշտը, վիրուսի նման տարածվել է:
Յարաքա Բոյլսը տեղադրել է որդու՝ Քուադենի տեսահոլովակը, որտեղ նա լաց է լինում դպրոցում գաճաճության համար նրա վրա կատարված հարձակման պատճառով։
«Ահա թե ինչ է անում ծաղրը»,- ասում է նա տեսանյութում, որում որդին ասում է, որ ուզում է կյանքին վերջ տալ։
Տեսահոլովակը 14 միլիոն դիտում է հավաքել, աջակցություն և #WeStandWithQuaden հեշթեգով հաղորդագրությունների արտահոսք առաջացրել:
Այդ մասին խոսել են հայտնիներից Հյու Ջեքմանը և բասկետբոլիստ Էնես Կենտեռը, իսկ ծնողները կիսվել են իրենց երեխաների տեսագրություններով։
«Դու ավելի ուժեղ ես` քան կարծում ես»,- ասել է Ջեքմանը Քուադենին և կոչ է արել բոլորին լինել բարի։
Երեքշաբթի օրը տեղադրված դիմակայության վեց րոպեանոց տեսանյութում Քուադենի մայրը պատմում է անդադար տեղի ունեցող ծաղրանքների մասին, ինչի միջով ամեն օր անցնում է նրա տղան:
Գերմանիայի բարերից մեկում հնչած կրակոցների հեղինակը՝ ռասիստական հայացքներով
France24–ը հայտնում է, որ ըստ իրավապահների՝ տղամարդը, որը մեղադրվում է 9 մարդու սպանության մեջ, հինգշաբթի Գերմանիայի բարերից մեկում, նախքան մորը սպանելը և ինքնասպան լինելը, համացանց է տեղադրել դավադրության կոչեր եւ ռասիստական հայացքներ պարունակող մի հայտարարություն իր դրդապատճառների, տեսակետների և ով լինելու մասին:
«Ենթադրվում է, որ ահաբեկիչը 43 տարեկան գերմանացի Տոբիաս Ռ. ն է, որը Ֆրանկֆուրտի շրջանի Հանաու քաղաքում չորեքշաբթի օրը ուշ երեկոյան կրակոցներից անմիջապես հետո գտնվել է մահացած՝ զենքը կողքին»,-հայտնում են տեղի իշխանությունները:
Զոհերից առնվազն 5-ը ազգությամբ թուրք են եղել։ Այս մասին Բեռլինում Անկարայի դեսպանը հայտնել է հանրային հեռուստաընկերությանը` TRT Harber-ին, (թուրքական լրատվական հեռուստաալիք), որ իր կառավարությունը պահանջում է գործողությունների հետևողական ընթացք:
Կանցլեր Անգելա Մերկելը դատապարտել է ռասիզմը որպես «թույն», քանի որ իր տեղակալ Օլաֆ Շոլցը Թվիթերի իր էջում ասել է. «Քաղաքականորեն ոչ ոք չի կարող ժխտել, որ նացիստական բռնապետությունից 75 տարի անց սա իսկապես կրկին ահաբեկչություն է»:
Ոստիկաանությունը տեղեկացնում է, որ զինված անձը Հանաուի կենտրոնում գտնվող բարում սպանել է մի քանի հոգու, իսկ մինչ երկրորդ բարին հասնելը, որն առաջինից 2.5 կմ է հեռու, հասցրել է ավելի շատ մարդ սպանել:
Պորտուգալիայի խորհրդարանը կողմ քվերակեց էվթանազիայի ապաքրեականացմանը
Ինչպես հայտնում է France24-ը՝ հինգշաբթի օրը պորտուգալացի օրենսդիրները սկսել էին էվթանազիայի ապաքրեականացմանը վերաբերող քննարկումները, որը մերժվել էր 2 տարի առաջ։ Սակայն այսօր, ունենալով խորհրդարանական մեծամասնություն, հարցը հաջողությամբ ընդունվեց։
Հարյուրավոր ցուցարարներ, ովքեր դեմ են էվթանազիային, հավաքվել էին խորհրդարանի առջև, երբ իշխող սոցիալիստական կուսակցությունը «բժշկական միջամտությամբ մահվան» վերաբերյալ քննարկումներ սկսեց:
«Այո՛ կյանքին, ո՛չ՝ մահվանը»,- վանկարկում էին ցուցարարները՝ թափահարելով պաստառները՝ «Կարևորի՛ր կյանքը» և «Մի՛ սպանիր, բուժի՛ր» կարգախոսներով:
2018թ. մայիսին խորհրդարանը, չնչին մեծամասնությամբ, մերժեց նմանատիպ մի նախաձեռնություն:
Բայց անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններում սոցիալիստների շարքերն ուժեղացան՝ խախտելով ապաքրեականացման հավասարակշռությունը:
Պորտուգալիայում ազդեցություն ունեցող կաթոլիկ եկեղեցին քարոզարշավ էր սկսել այդ նախագծերի դեմ, ինչպես կաթոլիկների, այնպես էլ այլ կրոններ դավանող հավատացյալների շրջանում:
Ի տարբերություն 2018-ի՝ եկեղեցին այս անգամ փորձում էր հանրաքվեի հարց բարձրացնել, համոզված լինելով, որ ընտրողները դեմ կքվեարկեն, ի տարբերություն խորհրդարանականների մեծամասնության։
Կլիմայի փոփոխությունը կարող է ոչնչացնել մարջանները
CNN-ն անդրադարձել է մի հետազոտության, որում ասվում է, որ կլիմայական փոփոխությունները մինչև 2100 թվականը կարող են ոչնչացնել երկրագնդի կորալային խութերի գրեթե բոլոր բնակավայրերը:
«Առկա բոլոր մարջանային խութերի մոտ 70-90% -ը կվերանան առաջիկա 20 տարում`օվկիանոսների տաքացման, թթվային ջրերի և աղտոտման պատճառով», – ասել են Հավայան կղզու Մանոայի համալսարանի գիտնականները, որոնք իրենց արդյունքները ներկայացրել են անցնող շաբաթ տեղի ունեցած օվկիանոսների մասին գիտաժողովում։
«2100 թ․-ին այս ամենը բավականին մռայլ տեսք կունենա»,- ասել է հետազոտողներից մեկը։
Բնապահպանական որոշ ակտիվիստներ և մարջանային խութերի որոշ հետազոտողներ աշխատում են մարջանի վերականգնման ուղղությամբ։ Նրանք կենդանի մարջան են աճեցնում լաբորատորիաներում, այնուհետև դրանք վերադարձնում են ծովային միջավայր` փորձելով վերակենդանացնել մեռնող առագաստները: Բայց գուցե դա բավարար չլինի Երկրի ջրավազանները փրկելու համար՝ նախազգուշացրել են հետազոտողները:
Նոր ուսումնասիրությունները քարտեզագրել են օվկիանոսի այն տարածքները, որոնք ամենահամապատասխանն են այս տեսակի մարջանների վերականգնման համար՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ թթվայնությունը, ջրի ջերմաստիճանը, բնակչության խտությունը և ձկնորսության հաճախականությունը:
Վատիկանը կբացի Պիոս XII-ի ժամանակաշրջանի պատերազմի արխիվները
France24-ի համաձայն՝ ավելի քան 150 պատմաբան և հետազոտող միացել է Վատիկանի Պիոս XII Պապի արխիվներն անհապաղ բացելու ստորագրահավաքին, ինչը վկայում է Երկրորդ աշխարհամարտի և ցեղասպանության վերաբերյալ Պապի կատարած գրառումների հանդեպ գիտնականների մեծ հետաքրքրության մասին:
Վատիկանի գլխավոր գրադարանավար կարդինալ Խոսե Տոլենտինո Կալասա դե Մենդոնչան լրագրողներին ասել է, որ հետազոտողները՝ անկախ ազգությունից, հավատքից և աշխարհայացքից, կարող են օգտվել Վատիկանի առաքելական գրադարանից, որի արխիվը կբացվի մարտի 2-ից:
«Եկեղեցին պատմությունից վախենալու պատճառ չունի»,- ասում է կարդինալ Կալասա դե Մենդոնչան:
Հրեական որոշ խմբեր և պատմաբաններ ասում են, որ Պիոսը, որը 1939-1958թթ. Հռոմի պապ էր, ցեղասպանության ժամանակ լուռ մնաց և գրեթե ոչինչ չարեց կյանքեր փրկելու համար: Վատիկանում նրա պաշտպանները և ոչ միայն, ասում են, որ նա խաղաղ դիվանագիտության կողմնակից էր և աջակցում էր վանքերին ու այլ կրոնական հաստատությունների հրեաներին թաքցնելու համար:
Թարգմանությունը՝ Մարիամ Վարդանյանի, Արմինե Փափազյանի, Թամար Սիմոնյանի
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/02/2020