Միջազգային

Ամերիկյան «մեծ արմադան» Իրանի ափերի մոտ. ԱՄՆ-ն պատրաստվում է հնարավոր հարվածների

Atta Kenare/Agence France-Presse

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է Մերձավոր Արևելք «Աբրահամ Լինքոլն» ավիակրի և նրան ուղեկցող ռազմածովային ուժերի հարվածային խմբի ժամանման մասին: Ավելի քան մեկ շաբաթ տևած տեղաշարժից հետո ամերիկյան ռազմական ուժերը կենտրոնացել են Իրանի ափերից շուրջ 800 կմ հեռավորության վրա:

Մինչ Վաշինգտոնն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Պարսից ծոցում, Թեհրանն ու նրա դաշնակիցները սպառնում են «ագրեսիվ պատասխանով» ցանկացած հնարավոր հարվածի դեպքում։

Հայաստանի հարևանությամբ ծավալվող իրադարձությունները մտնում են վտանգավոր փուլ։

Ինչ է հայտնի տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական հզորության մասին.

Ավիակիր և ավիացիա. «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը կարող է կրել մինչև 90 միավոր տեխնիկա, այդ թվում՝ F/A-18 կործանիչներ։ Բացի այդ, Բրիտանիայի բազաներից արդեն օդ են բարձրացել F-15 կործանիչները:

Հրթիռային զինանոց. Խմբի կազմում են երեք էսմինեցներ՝ զինված Tomahawk թևավոր հրթիռներով։

Ցամաքային ներկայություն. Տարածաշրջանում ԱՄՆ-ն ունի ութ մշտական բազա, որոնցից խոշորագույնը՝ «Ալ-Ուդեյդը», գտնվում է Կատարում: Այստեղ կենտրոնացված է 40-ից 50 հազար անձնակազմ:

Կատարի գործոնը. Տարածաշրջանում ԱՄՆ-ն ունի ութ մշտական բազա։ ԱՄՆ-ի հիմնական հենակետերից մեկը՝ Կատարի «Ալ-Ուդեյդ» բազան, գտնվում է Իրանի ափերից ընդամենը մոտ 200 կմ հեռավորության վրա։

Թեհրանում արդեն հայտնվել են քարոզչական պաստառներ, որոնք պատկերում են ամերիկյան նավերի կործանումը։ Իրանական կողմը զգուշացնում է, որ հարձակման դեպքում թիրախավորվելու են տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները։

Չնայած անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած բախումների ժամանակ Իրանի պատասխանը եղել է սահմանափակ, այս անգամ ռազմական ուժերի նման կուտակումը մեծացնում է անկանխատեսելի պատասխան գործողությունների ռիսկը։

Ամփոփ Մեդիա
Լուսանկարը՝ Atta Kenare/Agence France-Presse

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/01/2026