Քաղաքական

Ինֆոգրաֆիկներ Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների մասին

Այս կիրակի՝ մարտի 30-ին, Գյումրի համայնքից բացի ավագանու ընտրություններ կան նաև Փարաքար համայնքում։

Փարաքարի ընտրություններին վերաբերող նախընտրական տվյալներին կարող եք ծանոթանալ Ամփոփ Մեդիայի պարզ ինֆոգրաֆիկների միջոցով։

Փարաքարի համայնքի բնակիչներից ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 20,967 ընտրող։


Փարաքարցու ձայնի համար պայքարում է 4 քաղաքական ուժ՝ 3 կուսակցություն և մեկ դաշինք։ Դաշինքի կազմում ընդգրկված է երկու կուսակցություն՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները։

Քաղաքական ուժերի նախընտրական ցուցակներում ընդգրկված է 185 թեկնածու, որոնցից 73-ը (39.5%) կանայք են։ Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Մասնակից ուժերից որևէ ուժ չունի առաջին համարի կին թեկնածու։ Միայն «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջին եռյակում է, որ երկրորդ համարը զբաղեցնում է կին։

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության կամ դաշինքի անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

Ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում, թեկնածուների տարիքային տարբերությունը էական մեծ է։ Տարիքով ամենափոքր թեկնածուն 20 տարեկան է, իսկ ամենատարեցը՝ 75 տարեկան։ Ամենաերիտասարդ թույլատրելի տարիքը ավագանու թեկնածուի համար 18-ն է։

Մասնակցող 4 քաղաքական ուժերից 3-ի ցուցակներում թեկնածուների 60% և ավելին նշել են, որ զբաղվածություն չունեն։ Ընդհանուր առմամբ, ընտրությանը մասնակցող 185 թեկնածուներից 93-ը կամ յուրաքանչյուր երկրորդ թեկնածուն չի աշխատում։

Ընտրությունների օրը Փարաքարի 16 ընտրատեղամասերը կգործեն ժամը 08:00-20:00-ը։

Տվյալների մշակումը և ինֆոգրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/03/2025