«Սուպերվարչապետություն» արտահայտությունը համեմատաբար նոր արտահայտություն է հայկական քաղաքական էլիտայի լեզվամտածողության մեջ: Այն ի հայտ եկավ սահմանադրական փոփոխություններից հետո և սկսեց ակտիվորեն շրջանառվել 2018թ. սկզբից:
Այն ժամանակվա քաղաքական ընդդիմությունը հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությունը նոր սահմանադրությամբ ստեղծել է այնպիսի պայմաններ, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կարողանա պահպանել իշխանությունը վերարտադրման միջոցով, այլև ունենա ավելի լայն լիազորություններ վարչապետի պաշտոնում:
Հենց այդ ժամանակ էլ ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորների ելույթներում սկսեց հնչել «սուպերվարչապետություն» տերմինը` նկատի ունենալով, որ նոր Սահմանադրությունը և Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց ամիսներ առաջ ԱԺ ընդունած օրենքներն ապահովում են ոչ թե խորհրդարանական կառավարում, այլ սուպերվարչապետական կառավարում: Վարչապետի ձեռքում են կենտրոնանում շատ լիազորություններ, այդ թվում՝ վարչապետի անմիջական ենթակայության տակ են անցնում ուժային կառույցներն ու Պետեկամուտների կոմիտեն:
Քանի որ այս ամենի դեմ նախկինում ընդդիմադիր պատգամավոր, այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները մշտապես բացասական կարծիք են հայտնել, մինչ օրս քաղաքական դաշտում մերթընդմերթ բարձրանում է սուպերվարչապետության առկայության հարցը:
Սեղմեք պատկերին` ծանոթանալու համար, թե ինչպես և ինչ հիմնավորումներով է փոփոխվել սուպերվարչապետության վերաբերյալ հանրապետության թիվ մեկ քաղաքական գործչի մեկնաբանությունները մեկ տարվա ընթացքում:
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/05/2019