Երբ տեսնում եք այնպիսի սարսափազդու վերնագրեր կամ գրառումներ, ինչպիսիք են «Շոկային լուր», «Զանգվածային արտաքսում» կամ «Շտապ տարածեք», մի՛ շտապեք հավատալ կամ սեղմել հղմանը։ Սա հուզական շահարկում է, որի նպատակն է ձեր տագնապի հաշվին դիտումներ հավաքել կամ օտարերկրյա ազդեցության ապատեղեկատվություն տարածել։
Ինչպե՞ս բացահայտել կեղծիքը (պատկերում ներկայացված են նույն բովանդակությամբ երկու տարբեր էջերի իրական օրինակներ).
1️⃣ «Հուզական խայծ» (Clickbait)
Օգտագործվում են չափազանցված բառեր՝ «Շոկային», «Սկսվել է», որոնք ստիպում են ձեզ կորցնել սառնասրտությունը։ Իրական լուրը միշտ մատուցվում է չեզոք և փաստերով, ոչ թե բացականչական նշանների առատությամբ։
2️⃣ Կայքի կեղծ «հայկական» հասցեն
Ուշադրություն դարձրեք հղմանը (URL): Պատկերում նշված arminfonews.ru կայքը փորձում է նմանակել հայկական լրատվամիջոցի, սակայն օգտագործում է «.ru» դոմեյնը։ Սա ուղղակի ազդեցության գործիք է՝ թաքնված «տեղական» լուրի քողի տակ։
3️⃣ ԱԲ-ով գեներացված կեղծ պատկերը
Նայե՛ք լուսանկարին: Ինքնաթիռի և Կրեմլի անբնական համադրությունը, ինչպես նաև մարդկանց աղավաղված դեմքերը փաստում են, որ պատկերը ստեղծվել է արհեստական բանականության (AI) միջոցով։ Այն իրական չէ և ստեղծված է միայն «շոկային» լուրին վիզուալ էֆեկտ հաղորդելու համար։
💡 Ի՞նչ անել.
- Մի՛ շտապեք հավատալ։ Եթե լուրը ձեզ սարսափեցնում է, հիշե՛ք՝ ձեզ փորձում են մանիպուլացնել։
- Ստուգե՛ք դոմեյնը։ Հայաստանյան լուրերը հազվադեպ են հայերենով մատուցվում օտարերկրյա կասկածելի հասցեներում (.ru, .az, .xyz): Եթե հասցեն վստահություն չի ներշնչում, բացե՛ք կայքը և փնտրե՛ք «Մեր մասին» բաժինը։ Վստահելի լրատվամիջոցը միշտ նշում է իր ֆիզիկական հասցեն, խմբագրության կազմը և գործում է մասնագիտական էթիկայի կանոնակարգով։
- Մի՛ դարձեք կեղծիք տարածող։ Մի՛ տարածեք նման հղումները, որպեսզի չնպաստեք խուճապի շղթայական տարածմանը։
Ձեր սառնասրտությունը ձեր թվային անվտանգությունն է:
ℹ️ «Զգոնության դասեր» շարքը «Ամփոփ Մեդիայի» և «Լրագրողներ հանուն ապագայի» (JFF) ՀԿ-ի համատեղ կրթական նախաձեռնությունն է։ Մեր նպատակն է զինել լսարանին մեդիագրագիտության գործնական հնարքներով և փաստերի ստուգման պարզ գործիքներով՝ թվային դարաշրջանում տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար։
🤝 Համագործակցության հրավեր
Մենք բաց ենք համագործակցության և հովանավորչական առաջարկների համար՝ այս շարքն ավելի ընդլայնելու և ինստիտուցիոնալ հարթակ դարձնելու նպատակով։ Եթե հետաքրքրված եք աջակցել մեդիագրագիտության տարածմանը, գրե՛ք մեզ քննարկման համար։
Պատկերները՝ «Ամփոփ Մեդիայի»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 16/03/2026










