Սոցիալական

Ամուսնության և մայրանալու միջին տարիքները աճում են

Հայաստանում վերջին տարիներին մայրանալու միջին տարիքը կայուն կերպով աճում է։ Երբ համեմատում ենք 1990-ականների վիճակագրության հետ, ապա վերջին 20 տարում կանանց թե՛ ամուսնության և հետևաբար թե՛ մայրանալու տարիքն աստիճանաբար աճել է։

Օրինակ՝ եթե 1990-ականներին կանայք ամուսնանում էին 20-22 տարեկանում, ապա վերջին 20 տարում շեմը 22-ից հասել է 27-ի։

Տղամարդիկ ևս նախընտրում են ավելի ուշ ընտանիք կազմել։ Նախկին 26-ի փոխարեն տղամարդիկ ամուսնանում են/գրանցում են ամուսնությունը/ 32 տարեկանում։

Տվյալները գրեթե նույնն են թե՛ քաղաքային, թե՛ գյուղական բնակչության համար․
քաղաքային բնակավայրերում տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում, գյուղում՝ 31։

Ինչ վերաբերվում է առաջին անգամ մայրանալու տարիքին, ապա 1990-ականների համեմատ 2022 թ․-ին այն աճել է 3-4 տարով՝ հասնելով 26 տարեկանի։

Պատրաստեց Լուսինե Շադյանը
Մենթոր՝ Գարիկ Հարությունյան

Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 27/07/2024