Սոցիալական Տնտեսություն

Տեսախաղերի արտադրության ոլորտում 175 մլրդ դոլար եկամուտ․ Ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանը

Տեսախաղերի արտադրությունը, որն ամեն տարի գրանցում է եկամուտների 10-15% աճ, թվային արդյունաբերության արագ տարածվող և զարգացող ճյուղերից է աշխարհում։ Այս ցուցանիշը զարմանալի կթվար, եթե չլիներ այս ճյուղին վերաբերող մեկ այլ ցուցանիշ, ինչի շնորհիվ էլ աճում են եկամուտները։

Համաձայն Limelight Networks-ի հետազոտության, 2021թ․-ին տեսախաղերի սիրահարները շաբաթական միջինը 8 ժամ 27 վայրկյան տրամադրում են տեսախաղեր խաղալուն։ Հետազոտության մասնակիցների 44%-ը խաղեր խաղալուն տրամադրում է շաբաթական ավելի քան յոթ, իսկ 25%-ը՝ 12 ժամ։ Եվ այս միտումը նախորդ տարվա համեմատ աճել է 13%-ով։

Հայաստանում արդեն կան ձևավորված ընկերություններ, թիմեր, որոնք, կարելի է ասել, համաշխարհային համբավ են ձեռք բերել իրենց ստեղծած խաղերով, սակայն ոլորտի ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանից խաղերի ինդուստրիա կարող են մուտք գործել նոր «խաղացողներ», եթե խաղերի զարգացման արտադրությունը երկրում գրագետ ուղու վրա դրվի։

«Ամփոփ Մեդիան» ներկայացնում է լրագրող Հռիփսիմե Հայրապետյանի մուլտիմեդիա պատմությունը տեսախաղերի արտադրության, այս ոլորտում միջազգային և հայաստանյան փորձի, ինչպես նաև առկա խնդիրների ու Հայաստանի պոտենցիալի մասին։

Պատկերին սեղմելով՝ անցում կատարեք դեպի մուլտիմեդիա նախագիծ։ 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 24/06/2021