Երևանի քաղաքապետարանի ենթակայության, ինչպես նաև մայրաքաղաքի մի շարք մասնավոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում բուժսպասարկում ստանալու համար քաղաքացիներն արդեն հնարավորություն ունեն հերթագրվել առցանց եղանակով` armed.am կայքի միջոցով։
Պոլիկլինիկաներում ներդրվել է հերթագրման էլեկտրոնային համակարգ, ինչը հնարավորություն է տալիս բնակիչներին նախապես առցանց եղանակով գրանցվել իրենց սպասարկող թերապևտի, մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի մոտ և իրենց նախընտրած ժամին ստանալ բուժսպասարկում՝ ժամանակ չկորցնելով հերթերում սպասելու վրա։
Առցանց հերթագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ պոլիկլինիկայի էլեկտրոնային համակարգում արդեն գրանցված է քաղաքացու բջջային հեռախոսի համարը (այսինքն, քաղաքացին արդեն մեկ անգամ այցելել է պոլիկլինիկա կամ հեռախոսազանգի միջոցով է հերթագրվել՝ գրանցելով իր բջջային համարը)։
Առաջին անգամ հեռախոսազանգով կամ այցի միջոցով հերթագրվելուց և անհրաժեշտ տվյալները գրանցելուց հետո, հետագա այցերի համար քաղաքացիները կարող են հերթագրվել արդեն առցանց եղանակով։
Դիզայնը՝ Ամփոփ Մեդիայի
Կարդացեք նաև
Ամփոփ Մեդիա
Instagram: ampop.am
Telegram: ampopmedia
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/02/2020