Հունիսի սկզբին Աբովյանում կայացավ «Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի սաների հաշվետու համերգը։
Սա կենտրոնի 2023-2024 ուստարվա ամփոփիչ համերգն էր, որի ժամանակ կենտրոնի սաները հանդես եկան ազգային երգերով, ավանդական պարերով և «Սուտլիկ Որսկանը» թատերական ներկայացմամբ։
Ցուցադրվել են նաև նկարչության և ձեռագործության դասարանների աշակերտների աշխատանքները։
«Դիզակ Արտ» կենտրոնը ստեղծվել է 2021 թ. մարտի 1-ին Երևանում ծնունդով հադրութցի Երազիկ Հայրիյանի, Գայանե Բուդաղյանի և Լիանա Պետրոսյանի կողմից։ Դիզակը Հադրութի պտմական անվանումն է։ Սակայն աշխարհագրորեն այն ավելի լայն ընդգրկում ունի, քան քաղաք Հադրութը։
«Դիզակ Արտ»-ի հիմնական գործունեությունը մշակութային կրթությունն է, որ տրամադրվում է բռնի տեղահանված արցախցի երեխաներին։ Մինչև 2023թ․-ի սեպտեմբեր կենտրոն էին հաճախում հիմնականում 2020թ․-ի պատերազմի հետևանքով Հայաստան տեղահանված արցախցիների երեխաները՝ Հադրութից, Շուշիից և մի քանի այլ շրջաններից։
2023թ․ սեպտեմբերից սկսած՝ կենտրոն են հաճախում Արցախի գրեթե բոլոր բնակավայրերից տեղահանված երեխաներ, որոնք այժմ բնակվում են Երևանում, Աբովյանում և հարակից բնակավայրերում։
Աբովյանում «Դիզակ Արտ»-ի մասնաճյուղը ստեղծվել է 2023թ․-ին։
Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Մարիամ Անդրեասյան
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 23/06/2024