Տնտեսություն

Անշարժ գույքի վարձակալության գործարքները նվազել են 28.6%-ով    

Լուսանկարը՝ Էլեն Միքայելյանի

2025 թ. հունվարին անշարժ գույքի շուկայում արձանագրվել է անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների՝ հանրապետությունում իրականացվել է 15,269 գործարք, 2024 թ. հունվարի 16,394 գործարքի համեմատ՝ նվազելով 6.9%-ով։ Ամենաշատ գործարքներն իրականացվել են Երևանում՝ 4,374-ը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (5,047)՝ նվազելով 13.3%-ով։

Օտարման գործարքների քանակը ևս նվազել է։ 2025 թ.-ի հունվարին իրականացվել է օտարման 5,763 գործարք, որից 3,640-ը՝ առուվաճառքի շուկայում։ Առուվաճառքի շուկայում գործարքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (3,894) նվազել է 6.9%-ով։

Էական անկում է գրանցվել վարձակալության շուկայում։ Նախորդ տարվա հունվարի համեմատ՝ գործարքների քանակը նվազել է 28.6%-ով։

Գրավադրման գործարքները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3.5%-ով։Այս տարվա հունվարի դրությամբ իրականացվել է 1,579 գործարք, որից հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը կազմում է 413-ը։ Նախորդ տարվա համեմատ գործարքների քանակը (459) նվազել է 10%-ով։

Ընդանուր առմամբ, ՀՀ անշարժ գույքի շուկայի գրեթե բոլոր ճյուղերում նախորդ տարվա հունվարի համեմատ գործարքների քանակը նվազել է։

Հեղինակ՝ Մարիա Խաչատրյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/03/2025