Կրթություն

Արդյո՞ք ԱԲ-ն կարող է լինել անկախ․ ռիսկերը, հնարավորություններն ու իրական սահմանները

Արհեստական բանականությունը մեզ տալիս է անսահման գործիքներ, բայց նաև բերում է լուրջ ռիսկեր՝ կողմնակալությունից մինչև տեղեկատվական պատերազմներ։

Այս թողարկման առաջին մասում «ռեԱրմենիա» ակադեմիայի թիմի անդամ, ԱԲ գործիքներով ծրագրեր ղեկավարած Արշակ Ուլուբաբյանի հետ պարզաբանում ենք, թե ինչ է իրականում ԱԲ-ն, ինչպես են աշխատում Լեզուների խոշոր մոդելները (LLM), ինչ է data poisoning-ը (տվյալների թունավորումը), և ինչու է պետությունների դերը վճռորոշ ԱԲ-ի կարգավորման ու տվյալների կառավարման հարցում։

Եթե ուզում եք հասկանալ՝ արդյոք ԱԲ-ն երբևէ կարող է լինել «անկախ», թե դա պարզապես գեղեցիկ միտք է թվային աշխարհում, այս փոդքասթը լավ ուղեցույց է դրանց շուրջ մտածելու համար։

Եթե հետաքրքրված եք թեմային վերաբերվող երկրորդ էպիզոդով, այն կարող եք գտնել այստեղ։

Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Գլխավոր նկարը՝ «Մարսող բադը», հեղինակ՝ Ժակ դը Վոկընսոն, 1739թ․ 

Փոդքասթի պատրաստմանն աջակցել են «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և Բեռլինի լրագրության դպրոցը (Berliner Journalisten Schule)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 17/11/2025