NASA-ն հաջողությամբ ավարտել է Artemis II առաքելության հրթիռի վերջին խոշոր փորձարկումը (wet dress rehearsal): Երկօրյա թեստերի ընթացքում մասնագետները հրթիռը լիցքավորել են սառեցված վառելիքով և ստուգել բոլոր համակարգերը:
Թեև ընթացքում ի հայտ են եկել տեխնիկական փոքր խնդիրներ՝ կապված ցուրտ եղանակի և ջրածնի արտահոսքի հետ, ինժեներներին հաջողվել է լուծել դրանք և հավաքել անհրաժեշտ տվյալները թռիչքն անվտանգ դարձնելու համար:

Անվտանգությունն ապահովելու նպատակով NASA-ն որոշել է թռիչքի հնարավոր ժամկետը տեղափոխել մարտ ամիս: Սա նշանակում է, որ 4 տիեզերագնացները, որոնք արդեն մեկուսացման մեջ էին, ժամանակավորապես դուրս կգան կարանտինից և կվերադառնան նախապատրաստական փուլին թռիչքից երկու շաբաթ առաջ:
Artemis II-ը կլինի առաջին տիեզերանավը կեսդարյա դադարից հետո, որը մարդկանց կհասցնի լուսնի ուղեծիր:
Աղբյուրը՝ NASA
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 05/02/2026









