Օգոստոսի 14-ին ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և շրջակա միջավայրի վրա հանքի ազդեցության մասին փորձաքննության արդյունքները: Փորձաքաննությունն իրականացրել էր լիբանանյան «ELARD» ընկերությունը, որին դրա համար տրամադրվել է 396 900 ԱՄՆ դոլար: Փորձաքննության եզրակացության մեջ նշվում են մի շարք պայմաններ, որոնց բավարարման դեպքում միայն հնարավոր կլինի ասել, որ հանքավայրի շահագործումը նվազագույն վնաս կհասցնի բնությանը և մարդկանց:
Փորձաքննության արդյունքների հրապարակումից հետո՝ նույն օրը երեկոյան, Ջերմուկ քաղաքի բնակիչները ինքնաբուխ քայլերթ և ավտոերթ սկսեցին՝ հայտարարելով, որ Քննչական կոմիտեն մանիպուլյատիվ մոտեցում է ցուցաբերում՝ շեշտելով փորձաքննության միայն դրական եզրահանգումները:
Հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ի կառավարության նիստն ուղեկցվեց բնապահպանների բողոքի ցույցով: Կառավարության նիստի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ներկայացրեց փորձաքննության, ըստ իրենց, 3 կարևոր կետերը: Մինչդեռ բնապահպանները կառավարության շենքի առջը ներկայացնում էին իրենց կարծիքը ուսումնասիրության վերաբերյալ՝ մեջբերելով զեկույցի այն հատվածները, որտեղ նշվում է հանքավայրի շահագործման թերությունների մասին: Կառավարությունը դեռևս նախատեսում է ուսումնասիրել փաստաթուղթը, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն նշում է, որ 1 տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու:
«Ամփոփ մեդիան» ուսումնասիրել է Ամուլսարի ոսկու հանքի պատմությունը, հանքի հանդեպ մարդկանց վերաբերմունքը և պատրաստել է մուլտիմեդիա պատմություն:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/08/2019