Սվետլանա տատի 80-ամյակը մեծ շուքով նշել են Ստեփանակերտում։ «Նադեժդա» սրահում էր, հիշում է թոռների խոստումը՝ թե բաբո, մեկ էլ 90-ամյակդ ենք էստեղ նշելու:
Անցել է արդեն 8 տարի, ու այս ընթացքում նա եւս երկու պատերազմ է տեսել:
«Եթե իմանամ, որ էս ընթացքում վերադառնալու ենք՝ էլի կապրեմ»,- ասում է Սվետլանա Խաչատրյանը, որը ողջ կյանքն Արցախում է ապրել:
Ստեփանակերտում նրան շատերն էին ճանաչում որպես «երեխաներին ծամոն բաժանող բաբո», «տեղահանվածների համար հագուստ հավաքող Սվետա բաբո», հետո՝ «հացի հերթերից անպակաս բաբո»: 2020-ի պատերազմից հետո աշխատել է հացի կրպակում, երիտասարդ տարիներին զբաղվել է կար ու ձևով, հետո սեփական փոքր խանութն է բացել:
Սվետլանայի և նրա մեծ գերդաստանի պատմությանը ծանոթանալու համար սեղմեք նկարին կամ անցեք այս հղմամբ։
Հեղինակ՝ Անի Մանգասարյան
Լուսանկարները՝ հեղինակի և Խաչատրյան գերդաստանի արխիվից
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 01/07/2024