ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Ամփոփ Մեդիա»-ի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ արցախցիների 070 կոդով անձնագիրն իրենց ՀՀ քաղաքացիություն չի շնորհում։
Ծառայությունից հղում են անում ՄԻԵԴ-ի 2015 թվականի հունիսի 16–ի՝ «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռին, որում անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում անձնագրային համակարգի կազմակերպմանն առնչվող համաձայնագրին: Ըստ այդ համաձայնագրի, ՀՀ-ն տրամադրում է իր անձնագիրը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ և ոչ որպես քաղաքացիության հավաստում:
ՄԻԵԴ-ի տվյալ վճռում նաև հղում է կատարվում ԼՂ-ի հետ «Անձնագրային համակարգի կազմակերպման» մասին 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագրին, ըստ որի ՀՀ-ն ԼՂ-ի բնակիչներին տրամադրում է անձնագրեր: Համաձայնագրի առաջին հոդվածով նախատեսվում է. «Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք:
Սույն համաձայնագրի շրջանակներում, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն կճանաչվի, ԼՂՀ այն քաղաքացիները, որոնք ցանկանում են լքել ԼՂՀ կամ ՀՀ տարածքները, կարող են դիմել և ձեռք բերել ՀՀ անձնագիր:
Կողմերը համաձայնվում են, որ սույն հոդվածի շրջանակներում ԼՂՀ քաղաքացիների՝ ՀՀ անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում ՀՀ քաղաքացիություն»:
Ամփոփ Մեդիա
Կարդալ նաև
Այս նյութը պատրաստվել է Ամփոփ Մեդիայի կողմից՝ «Պրոֆեսիոնալ մեդիան և քաղհասարակությունը միավորում են ուժերը՝ հանուն երկխոսության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ Այստեղ արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին (հեղինակներին) և պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության պաշտոնական տեսակետը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/09/2024