Կրթություն

Թափուր տեղեր բուհերում․ պահանջվում է դիմորդ

2017-2018 ուս․տարվա համար Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերում հատկացված էր 1 641 անվճար եւ 18 000 վճարովի տեղ: Մինչդեռ միասնական քննությունների արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 8 266 դիմորդ։ Արդյունքում, մնացել է 11 375 թափուր տեղ: Միասնական քննությունների 1-ին և 2-րդ փուլերին մասնակցելու համար հայտագրված դիմորդների թիվը, ինչը կազմում էր 9 559, արդեն հուշում էր թափուր տեղերի մեծ թվի ձեւավորման մասին։ Հայտնի է, որ միասնական քննությունների արդյունքում դիմորդներից 1 312-ը սովորելու են անվճար, 6 954-ը՝ վճարովի հիմունքներով։ Մնացած 1 293 դիմորդները չեն հաղթահարել դրական նվազագույն միավորի  շեմը։

Թափուր մնացած տեղերը որոշ չափով կրճատելու նպատակով հուլիսի 15-ից 20-ը կազմակերպվել էր նոր դիմում-հայտերի ընդունման գործընթաց, որին կարող էին մասնակցել հիմնական մրցութային փուլին մասնակցած և բուհ չընդունված այն դիմորդները, ովքեր ունեն համապատասխան առարկաներից դրական միավորներ: Թափուր տեղերի մրցույթի արդյունքները պարզ կդառնան հուլիսի 25-ին:

Ամփոփ մեդիան ինֆոգրաֆիկաների միջոցով ներկայացնում է Հայաստանի 5 պետական բուհերում բակալավրի կրթական ծրագրերով 2017-2018 ուս․տարվա 20 եւ ավելի թափուր տեղ գրանցած մասնագիտությունները եւ դրանց ուսման վարձավճարները։ Այս եւ այլ բուհերում առկա թափուր տեղերի վերաբերյալ տեղեկատվությանը հնարավոր է ծանոթանալ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տրամադրած հետեւյալ աղյուսակից։

Առաջարկում ենք նաեւ դիտել Ամփոփում հաղորդման քննարկումը, որի ընթացքում փորձագետներն անդրադառնում են դիմորդների թվի նվազման, նրանց մասնագիտական կողմնորոշման խնդիրներին եւ կրթական ոլորտում առկա այլ կարեւոր հարցերի

Փորձագետի կարծիք



Ամփոփեցին Աստղիկ Գեւորգյանը եւ Կարինե Դարբինյանը

Ինֆոգրաֆիկաները՝ Աստղիկ Գեւորգյանի

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 22/07/2017