ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների փոխհատուցման ծրագիրը 2026 թ.-ին կիրականացվի երկարացված ժամկետներով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Հիմնական փոփոխությունները.
- Շահառուների տարիքային շեմը. Եթե 2025-ին փոխհատուցում ստանում էին մինչև 1942թ. դեկտեմբերի 31-ը ծնվածները, ապա այս տարի շեմը երկարացվել է երկու տարով։ Ծրագրից կարող են օգտվել մինչև 1944 թ. դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիները։
- Որոշումը վերաբերում է շուրջ 6,000 քաղաքացու։
- Հաշվարկի կարգը. Փոխհատուցումը տրամադրվելու է նախկինում գործող նույն բանաձևերով։
Անհրաժեշտ փաստաթղթեր. Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով.
- Անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (սոց. քարտ)։
- Խնայողական գրքույկ (առկայության դեպքում)։
- Տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ից՝ մինչև 1993թ. հունիսի 10-ի դրությամբ ավանդային հաշվի տվյալների վերաբերյալ։
Ամփոփ Մեդիա
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 31/01/2026









