Ինչպե՞ս են ավտորիտար համակարգերն օգտագործում արհեստական բանականությունը։ «Ամփոփ զրույց» փոդքասթի այս էպիզոդում Քրիստիան Գինոսյանը զրուցում է Պասսաուի Համալսարանի Քաղաքական հաղորդակցության պրոֆեսոր Ֆլորիան Թոփֆլի հետ՝ «Ավտորիտար Արհեստական Բանականություն» հետազոտական նախագծի մասին։
Նախագիծը, որն իրականացվում է Պասսաուի և Բամբերգի համալսարանների հետազոտողների կողմից, որը ֆինանսավորում է Բավարիայի թվային տրանսֆորմացիաների ինստիտուտը (bidt), ուսումնասիրում է.
- ինչպես է Ռուսաստանը խիստ վերահսկողության պայմաններում զարգացնում սեփական գեներատիվ ԱԲ մոդելները,
- ինչպես են «ավտորիտար տվյալները» ձևավորում այդ մոդելների վարքագիծը,
- և ինչ սպառնալիքներ են նման համակարգերը ստեղծում ժողովրդավարական երկրների ԱԲ էկոհամակարգերի ու հասարակությունների համար։
Այս քննարկումը օգնում է հասկանալ, որ ԱԲ-ի մասին խոսելիս պետք է դիտարկել ոչ միայն տեխնոլոգիան, այլ նաև՝ այն իշխող համակարգը, վերահսկողությունն ու արժեհամակարգերը, որոնց վրա հիմնվելով տվյալ տեխնոլոգիաները ստեղծվում են։
Եթե հետաքրքրված եք թեմային վերաբերվող առաջին էպիզոդով, այն կարող եք գտնել այստեղ։
Հեղինակ՝ Քրիստիան Գինոսյան
Գլխավոր նկարը՝ «Հայտնի հիմարություն», Գոյա, 19-րդ դար
Փոդքասթի պատրաստմանն աջակցել են «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն և Բեռլինի լրագրության դպրոցը (Berliner Journalisten Schule)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/11/2025









