Միֆեր և փաստեր․ դեպի Եվրոպա՝ առանց վիզայի
ՄԻՖ 1
Անվճար բուժում և աշխատանք. Առանց վիզայի ճամփորդելը հայերին ինքնաբերաբար աշխատանքի իրավունք է տալու ԵՄ երկրներում, իսկ հիվանդները կարող են մեկնել և անվճար բուժվել։
ՓԱՍՏ
Վիզաների ազատականացումը վերաբերում է կարճաժամկետ այցերին և չի տալիս աշխատանքի կամ անվճար բուժման իրավունք։
ՄԻՖ 2
Զանգվածային արտագաղթ. Վիզաների ազատականացումը կհանգեցնի արտագաղթի։ Երիտասարդները կլքեն Հայաստանն ու այլևս չեն վերադառնա։
ՓԱՍՏ
Կանոնակարգված և հստակ շարժունակությունը հեշտացնում է օրինական ճամփորդությունը և օգնում է կանխել անօրինական միգրացիան։
ՄԻՖ 3
Փախստականների ճամբարներ. Հայաստանում փախստականների ճամբարներ կկառուցվեն՝ ԵՄ երկրների միգրացիոն ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։
ՓԱՍՏ
Գործընթացը միտված է սահմանների անվտանգությանն ու միգրացիայի արդյունավետ կառավարմանը, ոչ թե ճամբարների կառուցմանը։
ՄԻՖ 4
Արժեքային սպառնալիք. ԵՄ-ն պահանջում է կանանց զորեղացման և խտրականության դեմ այնպիսի օրենքների ընդունում, որոնք կքանդեն ավանդական ընտանիքները։
ՓԱՍՏ
ԵՄ պահանջները վերաբերում են մարդու հիմնարար իրավունքներին, բռնությունից պաշտպանությանն ու հասարակական կարգի ապահովմանը։