Ո՞վ է հոգալու ծերացող հասարակության ծախսերը

Ստուգեք Ձեր անձնական տնտեսական հետագիծը և հասարակության ապագան 2050 թվականին

⚖️ Տնտեսական հավելուրդի պատուհանը
2023թ․ հավելուրդի պատուհանը 26–51 տ․ է, իսկ աշխատանքի եկամուտը ծածկում է սպառման 70.5%-ը։
🛠️ Պայմանական սցենարներ
Զբաղված–կենսաթոշակառու հարաբերակցություն
2.3
2025թ․՝ 1 կենսաթոշակառուի բաժին է ընկնում մոտ 2.3 զբաղված։
2050թ․ սցենարային գնահատում
≈1.5
Եթե ծերացման միտումը խորանա, իսկ զբաղվածների թիվը չաճի նույն տեմպով, հարաբերակցությունը կարող է մոտենալ 1.5 զբաղվածի՝ 1 կենսաթոշակառուի դիմաց։
Նշում․ 2025-ի ցուցանիշը հաշվարկված է կենսաթոշակառուների թվի և 2025թ․ նախնական զբաղվածության տվյալների հիման վրա։ 2050-ի ցուցանիշը պաշտոնական փաստ չէ, այլ սցենարային գնահատում՝ հիմնված բնակչության ծերացման կանխատեսման վրա։

Աղբյուր՝ «Հայաստանում ժամանակի փոխանցման ազգային հաշիվներ 2023» զեկույց, ՀՀ ՎԿ 2025թ․ զբաղվածության նախնական տվյալներ։ Գրաֆիկը ինտերակտիվ բացատրական մոդել է՝ հաշվարկված զեկույցում նշված հիմնական շեմերի և միտումների հիման վրա։