Մեր մասին

Ի՞նչ է Ampop.am կայքը

Ampop.am տվյալների լրագրության հարթակը կամ Ամփոփ Մեդիան հասարակական-քաղաքական առցանց պարբերական է, որը հիմնադրվել է 2016թ.-ի հոկտեմբերին: Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ակտուալ և քննարկվող թեմաները:

Ի՞նչ է լուսաբանում Ampop.am-ը

Մենք լուսաբանում ենք ակտուալ թեմաներ, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական խնդիրներին, շուկայական տնտեսության զարգացումներին, քաղաքական գործընթացներին, ինչպես նաև առողջապահությանը, կրթությանն ու մի շարք այլ ոլորտներին: Յուրաքանչյուր թեմայի ներկայացման համար ընտրվում է տվյալ նյութին համապատասխան մատուցման ձևաչափ՝ տվյալների վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ:

Ինչո՞ւ պետք է հետևել  Ampop.am-ին

Ampop.am կայքն իր ընթերցողին հնարավորություն է տալիս խնայել ժամանակը՝ րոպեների ընթացքում տեղեկանալով իրեն հետաքրքրող թեմայից: Դա հաջողվում է շնորհիվ ավանդական և նորարարական լրագրողական մոտեցումների միավորման: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները՝ դեպի հավելյալ աղբյուրներ, հնարավորություն են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

Նվաճումներ

«Ամփոփ Մեդիան» իր գործունեության 7 տարիների ընթացքում լրագրողական տարբեր մրցույթներում արժանացել է 16-ից ավելի մրցանակների, և բոլորն առաջատար տեղերում: Տարբեր տարիների «Թվապատում» ամենամյա մրցույթում, «Ամփոփ Մեդիա»-ի լրագրողները հինգ անգամ ճանաչվել են լավագույնը՝ մի շարք անվանակարգերում։ Մրցանակներ շնորհվել են մեդիա տեխնոլոգիաների լավագույն կիրառման,  միգրացիայի, աշխատանքային իրավունքի, թրաֆիքինգի և մի շարք այլ ակտուալ թեմաները լավագույնս լուսաբանելու համար:

Հետևեք մեզ

         

Կամ մեզ հետ

Էլհասցե՝ [email protected]

Հասցե՝ ՀՀ, ք․Երևան, Ազատություն 24 պողոտա, 3-րդ հարկ, 310 սենյակ

Հիմնադիր խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Կայքը պատկանում և գործարկում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը` «Ամփոփ Մեդիա» տվյալների հետազոտման և վիզուալիզացիայի ստուդիայի հետ համատեղ։ Կայքը ստեղծվել է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ 2016 հոկտեմբերին։ Կայքի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակներն ու պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության հետ համագործակցող կազմակերպությունների տեսակետները:

Նյութերի օգտագործման կանոններ

Ampop.am կայքի հեղինակների կողմից պատրաստված հոդվածների, ինֆոգրաֆիկների, վիզուալ նյութերի և թարգմանությունների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության անդամներին։ Արգելվում է օգտագործել Ampop.am-ի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ampop.am-ում հրապարակված և կայքի կամ նախաձեռնության տարբերանշանը կրող վիզուալ նյութերը հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի տնօրինության հետ բանավոր համաձայնության դեպքում:

Կայքում տեղ գտած լուսանկարների հեղինակային իրավունքը պատկանում է լուսանկարների հարակից հատվածում նշված հեղինակներին։