Միջազգային

Դոպինգ. սպորտ, դեղամիջոցներ և խարդախություն

Եթե դեղամիջոցը կամ ներարկումը ձեր ոլորտում լավագույնը դարձներ ձեզ, կօգտագործեի՞ք այն։ Անգամ եթե դա խարդախություն լիներ և վնասեր ձեր առողջությունը։ Լենս Արմսթրոնգի, Բեն Ջոնսոնի նմանների, ինչպես և Ռուսաստանի Սպորտի նախարարության պարագայում պատասխանը կլիներ՝ անպայման։ Գայթակղությունն էլ ավելի է ուժեղանում, երբ գերժամանակակից խթանիչների առկայությունն անհնարին է դառնում հայտնաբերել թմրանյութերի ամենավերջին թեստերի միջոցով։ Սակայն մուկն ու կատվի այս ձգձգվող խաղում առավելությունը կարող է անցնել հակադոպինգային կառույցների կողմը՝ շնորհիվ փորձանմուշների երկարատև պահպանման։ Սա թույլ է տալիս, որպեսզի նորագույն տեխնոլոգիաների միջոցով փորձանմուշները վերստուգվեն: Արդյունքում բռնվել են տասնյակ օրինախախտներ, ովքեր կարծել են, որ կարող են խուսափել պատժից: Այս սպառնալիքը, ինչպես նաև ահազանգողներից ակնկալվող մշտական ռիսկը բարդացնում են արգելված խթանիչների օգտագործումը։

Իրավիճակ

2008թ. Պեկինի և 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի շուրջ 98 մարզիկների, այդ թվում առնվազն 34 մեդալակիրների մոտ, արգելված դեղամիջոցների ստուգման և դրան հաջորդող փորձանմուշների վերստուգման արդյունքները դրական են եղել։ Մեղսունակների շարքում գերակշռում են թեթև աթլետները, ծանրամարտիկները, հիմնականում` Ռուսաստանից։ 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերից շաբաթներ առաջ Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը հայտարարություններ է հրապարակել այն մասին, որ Ռուսաստանում դոպինգի օգտագործումը խրախուսվում է պետական մակարդակով, ներառյալ 2014թ. Սոչիի խաղերում։ Համաձայն նրանց զեկույցի՝ Ռուսաստանի Սպորտի նախարարությունը «ղեկավարել, կազմակերպել և վերահսկել է աթլետների անալիզների արդյունքների մանիպուլյացիան կամ փորձանմուշների փոխանակումը»: Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է Ռիոյի խաղերին Ռուսաստանի հավաքականին որակազրկելու հակադոպինգային գործակալության կոչը, թեև Պարալիմպիկ խաղերի կազմակերպիչները արգելք կիրարկեցին: Ռուսաստանի մարզիկների թիմին արդեն որակազրկել էին ահազանգող վազորդի բացահայտումից հետո։ Վերջինիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Հուդա» պիտակավորումն է տվել։ Ինչ վերաբերում է Ռիոյում դոպինգի իրական ստուգմանը, հակադոպինգային գործակալությունը հայտնել է, որ այստեղ նա «լուրջ անհաջողություններ» է ունեցել: Սրան զուգահեռ՝ բժշկական նպատակներով մարզիկներին արգելված դեղամիջոցներ օգտագործելու թույլտվության պրակտիկան քննարկման թեմա դարձավ այն բանից հետո, երբ հաքերները մանրամասներ հրապարակեցին սպորտային  այն աստղերի մասին, ում չէր վերաբերում այդ արգելքը։ Այդ մարզիկների թվում են հեծանվորդ Բրեդլի Ուիգինսը և թենիսիստուհիներ Սերենա ու Վենուս Ուիլյամսները։

Աղբյուր՝  Միջազգային օլիմպիական կոմիտե

Պատմական ակնարկ

Դարեր շարունակ մարզիկները քիմիական ճանապարհով են լուծում փնտրել: Հին հույներն օգտագործել են ալկոհոլային լուծույթներ և ցնորածին (հալյուցինոգեն) սնկեր: Խթանիչների ընդունումը լայնորեն կիրառվող պրակտիկա էր, երբ Թոմաս Հիքսը հաղթեց 1904թ. օլիմպիական մարաթոնի մրցավազքում՝ կոնյակի և բնամորմի խառնուրդի շնորհիվ հասնելով վերջնագծին և գրեթե մահվան դուռը: Մեկ տասնամյակ շարունակ ավստրիական ձիերի փորձաքննության արդյունքները՝ կապված հնագույն ժամանակներում ապօրինի դոպինգի կիրառման հետ, որոշ դեպքերում դրական են եղել (կոկաինը և հերոինը լայն տարածում ունեին): 1960-ականներին արգելվեց օլիմպիական խաղերում դեղամիջոցների ընդունումը, սակայն դեռ վաղուց հետևողական պայքար է տարվել դոպինգ ընդունողների դեմ: Ամենատարածված մեթոդներից են եղել արյան դոպինգը (էրիթրոպոետին հորմոնի ներարկմամբ կամ արյան փոխներարկմամբ) և անաբոլիկ ստերոիդների կամ մարդու աճի հորմոնի օգտագործումը: Տասնամյակներ շարունակ հեծանվավազքը, բեյսբոլը և թեթև աթլետիկան սկանդալներերի և աղմկահարույց շրջադարձերի միջով են անցել։ Դոպինգի «Պատվո ցուցատախտակն» ընդգրկում է այնպիսի  մարզիկների, ինչպիսիք Բեյսբոլի բարձրագույն լիգայից Ալեքս Ռոդրիգեսը, հեծանվորդ Լենս Արմսթրոնգը և մրցավազորդներ Բեն Ջոնսոնն ու Մարիոն Ջոնսն են: Պետության կողմից հովանավորվող դոպինգային ծրագրերը նորություն չեն. Արևելյան Գերմանիայի լողի թիմը, որն առաջատար էր 1976թ. Օլիմպիական խաղերում, ավելի ուշ դատի տվեց կառավարությանը մարզիկներին անաբոլիկ ստերոիդներով կերակուր մատուցելու համար: 

Աղբյուր՝ Համաշխարհային հակադոպինգային գործակալություն

Փաստարկ

Գործող համակարգի քննադատները հաստատում են, որ դոպիգի դեմ ուղղված պայքարը ձախողվել է: Հակադոպինգային գործակալությունն ընդհանրապես չէր նկատում ռուսական  գաղտնի գործունեությունը մինչև որ այդ մասին բարձրաձայնեց ահազանգողը: Որոշ մարդիկ կողմ են դոպինգային այնպիսի նյութերի հասանելիությանը, որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում:  Սա, ըստ հակառակորդների, սպորտը կվերածի  ուժեղագույն խթանիչների օգտագործման մրցույթի` մտահոգիչ հետևանքներ ունենալով երիտասարդների և սիրողական սպորտով զբաղվողների համար: Նրանք առանձնացնում են կասկածելի մահերի ցանկ, որը հավանաբար կապված է արագությունը խթանող դեղամիջոցների հետ: 1980-ականներին անցկացված հարցումից պարզ դարձավ, որ բարձր կատարողականություն ցուցաբերած մարզիկների մեծամասնությունը կընդունեին այնպիսի դեղամիջոց, որը կերաշխավորեր հաջողություն, սակայն հինգ տարի անց մահվան պատճառ կդառնար: 2012թ. անցկացված հարցումը նույն հարցի (Goldman dilemma) դիմաց շուրջ 1% արդյունք արձանագրեց: Հակադոպինգային մարմիններն ասում են, որ հնարավոր չէ լիովին արմատախիլ անել դեղամիջոցների ընդունումը, սակայն լրացուցիչ քննչական լիազորություններ և ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ՝ պահպանելու փոքր հաղթանակները: Ըստ Հակադոպինգային գործակալության երկար տարիներ պաշտոնավարած նախկին նախագահ Դիք Փաունդի` սպորտը շարունակում է մնալ «մի վիճակում, որտեղ շարժ չկա և մերժումները համոզիչ չեն», և բազմաթիվ ներգրավված մարդիկ դեմ են հակադոպինգային համակարգի գործունեությանը:

#Sport

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Համաշխարհային հակադոպիգային գործակալության վիճակագրական տվյալները և արգելված խթանիչների ցանկը:
  • Լենս Արմսթրոնգը «Օփրա Ուինֆրիի»թոքշոուի (Oprah Show) ժամանակ խոստովանում է, որ դոպիգ է ընդունել:
  • Նյու-Յորք Թայմզն անդրադառնում է խթանիչներին՝ սիրողական սպորտում:
  • Սպորտային բժշկության մասին բրիտանական պարբերականի փաստարկը հանուն սպորտում խթանիչների թույլատրելիության:
  • Միտչելի զեկույցը բեյսբոլում դոպինգի մասին:
  • Նյու-Յորք Թայմզի ռեպորտաժը Ռուսաստանում դոպինգի պետական հովանավորման մասին:

Հեղինակ` Tariq Panja

Աղբյուր` Բլումբերգ

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 16/12/2016