Առողջապահություն

Բնածին արատներն ու մանկամահացությունը Հայաստանում

Ամփոփ մեդիան ուսումնասիրել և ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում է 2006-2016թթ. ընթացքում մինչև 5 տարեկան մանկամահացության և բնածին արատների դինամիկան, որտեղ ակնհայտ երևում է, որ Հայաստանում 10 տարվա ընթացքում բնածին արատներով ծնված երեխաների թիվն աճել է 30%-ով: Եթե 2006թ-ին յուրաքանչյուր 71-րդ երեխան էր ծնվում բնածին արատով, ապա 2016թ-ին` յուրաքանչյուր 54-րդը:

Իսկ բնածին արատների պատճառով գրանցված մինչև 1 տարեկան մանկամահացությունը կազմել է 25%, թեպետ նույն վիճակագրության համաձայն` մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մանկամահացության ցուցանիշները 2006թ-ի համեմատությամբ նվազել են:

Մանկամահացության ցուցանիշների նվազում և զուգահեռ բնածին արատների աճ է նկատվում սկսած 2011թ-ից: Մինչդեռ այս վիճակագրությունը ձևավորվում է ի հաշիվ մայրաքաղաքի, որտեղ բնածին արատները ավելի քան 3 անգամ գերազանցում են մինչև 5 տարեկան մանկական մահերին: Իսկ մարզերում մանկամահացության ցուցանիշները շարունակում են բարձր մնալ բնածին արատների ցուցանիշներից` բացառությամբ Լոռու մարզի, որտեղ բնածին արատները 20%-ով գերազանցում են մանկական մահերին:

Ինֆոգրաֆիկայի միջանկյալ հատվածում ներկայացված է յուրաքանչյուր մարզում մանկամահացության և բնածին արատների համեմատականը բացարձակ թվերով: Պատկերի վերջին հատվածն անդրադառնում է բնածին արատների առաջացման պատճառներին ու ռիսկի գործոններին և այն միջոցներին, որոնցով կարելի հնարավորինս կանխարգելել արատների առաջացումը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Տվյալները Ամփոփ Մեդիային տրամադրվել են ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Ամփոփեց Կարինե Դարբինյանը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on Facebook
Facebook
Tweet about this on Twitter
Twitter
Share on Google+
Google+
Share on LinkedIn
Linkedin