Այլ

Զենքն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում յուրաքանչյուր նոր հրաձգություն այս երկրում վերստին բորբոքում է հասարակական կրքերը զենք կրելու, այն ձեռք բերելու և դրա թույլտվությունը ստանալու իրավունքը վերանայելու հարցի շուրջ` որպես իրոք անհետաձգելի խնդիր: Շարքային ամերիկացիներն ավելի շատ են զինված, քան աշխարհի որևէ այլ երկրի քաղաքացիներ (երկրորդ տեղում Եմենն է): ԱՄՆ-ում տարեկան հրազենային կրակոցի զոհ է դառնում ավելի քան 30 հազար մարդ, որոնցից երկու երրորդը՝ ինքնասպանության հետևանքով: Հրազենն անքակտելի մաս է կազմում ամերիկացի ժողովրդի ստեղծման պատմությունից ի վեր: ԱՄՆ-ի Ազգային հրաձգային ասոցիացիան (ԱՀԱ), որը բաղկացած է զենք կրելու կողմնակիցներից, տասնամյակներ շարունակ համոզիչ հաղթանակ է տարել դատարաններում, իսկ օրենսդիրներին համոզել է մեղմել հրազենային սահմանափակումները և կանխել նորերի ընդունումը:

Իրավիճակ

Սենատի առաջնորդները համաձայնել են հրազենային նոր սահմանափակումներ ընդունել այն բանից հետո, երբ հունիսի 12-ին հրաձիգը, հավատարմության խոստում տալով «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, 49 մարդու կյանք խլեց Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի գեյ ակումբում: Առաջարկվող օրինագծերի շարքում ընդգրկված են այնպիսիք, ըստ որոնց կարգելվի զենքի վաճառքը ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, հիասթափված կոնգրեսականների կողմից «Զենքի մասին» օրենքի տապալումից, հունվարին հրազենային բռնությունների կրճատմանն ուղղված մի շարք հրամաններ ստորագրեց: Հատկանշական է, որ ըստ այս հրամանների հրազեն վաճառողները պետք է պոտենցիալ գնորդների նախնական ստուգում անցկացնեն: Զենք կրելու իրավունքի պաշտպանները մարտահրավեր նետեցին Օբամայի հրամաններին դատարանում: Նախնական ստուգումների ընդլայնմանը միտված Կոնգրեսի օրինագիծը տապալվեց 2013 թ. անցկացված վճռորոշ քվեարկությամբ` մեկ տարի առաջ Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի հիմնական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո: Այն նահանգները, որտեղ իշխանության գլուխ կանգնած են դեմոկրատները, այդ թվում՝ ԿոնեկտիկուտըՆյու Յորքը և Մերիլենդը, ավելացրին արգելքները հարձակողական զինատեսակների վրա, Կալիֆորնիան ընդունեց նոր դատական որոշում հոգեպես անկայուն մարդկանցից զենքը հեռու պահելու նպատակով, իսկ Օրեգոնը շտկեց օրենքում նախնական ստուգման բացը: Սակայն նահանգների մեծ մասը նվազեցրեց սահմանափակումը, և շատ վայրերում, ներառյալ՝ դպրոցներում, ռեստորաններում, եկեղեցիներում ու հասարակական շինություններում, շատերն այժմ ունեն հրազեն կրելու թույլտվություն: Բոլոր 50 նահանգներում թույլատրվում է հրազենը կրել թաքցված: Նահանգների մեծ մասում էլ ընդլայնված է ինքնապաշտպանության նպատակով զենքի կիրառման իրավունքը: ԱՄՆ-ում հրազենային սպանությունների թիվն մեկ շնչի հաշվով ավելի բարձր է, քան որևէ այլ զարգացած երկրում: Ըստ Հարվարդի և Նորթիսթերն համալսարանների հետազոտողների՝ զանգվածային կրակոցները 2011 թ.-ից սկսած աճում են:

GUNSinUS1arm

Պատմական ակնարկ

ԱՄՆ-ն այն երեք երկրներից մեկն է, որտեղ զենքի սեփականության իրավունքը ամրագրված է սահմանադրորեն (մյուս երկու երկրներն են Մեքսիկան և Գվատեմալան): «Մարդկանց զենք պահելու և կրելու» իրավունքը, որն ամրագրված է երկրորդ լրացմամբ, սահմանվել է 18-րդ դարում` թույլատրելով նահանգներում ձևավորել աշխարհազորայիններ` դաշնային կառավարության ճնշումներից պաշտպանվելու համար: Հիմնավորումը զարգացում ապրեց, և 2008 թ. ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշեց, որ ըստ այս փոփոխության` զենք կրելու իրավունք ունեն ոչ միայն աշխարհազորայինները, այլ նաև անհատները: Բացի օրենքի ուժ ունենալուց, հրազենը ԱՄՆ-ում համարվում է նաև մշակութային պատկերակ (իկոնա)՝ զինվորների համար անհրաժեշտ գործիք հեղափոխական պատերազմում, սահմանապահների համար՝ նվաճելու «Մեծ տափաստաններ», իսկ կովբոյների համար՝ ոտքի տակ տալու «Վայրի Արևմուտքը»: Ըստ որոշ հաշվարկների` բնակչության ձեռքին առկա զենքի քանակը գերազանցում է 310 միլիոնը, նույնիսկ վերջին հետազոտությունների համաձայն՝ ամերիկացիների 32%-ը ունի առնվազն մեկ զենք կամ ապրում է նրա հետ, ով զենք ունի: Այս տվյալները 50%-ով ավելի են 70-ական թվականների վերջերի և 80-ական թվականների սկզբի տվյալներից: Զինված հարձակման դեպքերը այլ երկրներում ևս հիմք են դառնում օրենսդրական կարգավորումների շուրջ քննարկումների: Շվեյցարիան, որտեղ զենքի սեփականության բարձր ցուցանիշը համատեղվում է սպանությունների ցածր ցուցանիշի հետ, 2013 թ.` մի քանի ամիս շարունակվող զանգվածային հրաձգություններից հետո, սկսել է վերանայել զենքի վերահսկման միջոցները:

Աղբյուր՝ CENTERS FOR DISEASE CONTROL AND PREVENTION

Փաստարկ

Խոշոր ֆինանսավորում ունեցող ԱՀԱ-ն և իր դաշնակիցները պնդում են, որ կանոնակարգումները վնասում են միայն օրինապահորեն զենք կրողներին, քանի որ հանցագործներն ուղղակի արհամարհում են դրանք: Նրանք նշում են, որ 2004 թ.-ից ի վեր, երբ սպառվել է հարձակողական զինատեսակների վրա Կոնգրեսի դրած արգելքի ժամկետը, դաժան հանցագործությունները Ամերիկայում զգալիորեն նվազել ենմահացու և ոչ մահացու ելքով կրակոցները ևս որոշակիորեն պակասել են: Ինչ վերաբերում է հրազենի վերահսկման կողմնակիցներին, ապա`ըստ նրանց, զենքի սահմանափակումը կնվազեցնի զենքով կատարվող հանցագործությունները: Ավստրալիան զենքի սեփականության խիստ օրենքներ մտցրեց 1996 թ. սպանություններից հետո, որի հետևանքով զոհվեց 35 մարդ: Այդ ժամանակից ի վեր չի եղել ոչ մի զանգվածային կրակոց, իսկ հրազենով սպանությունների ու ինքնասպանությունների ցուցանիշը կտրուկ նվազել է: Ըստ Annals of Internal Medicine-ի (Ներքին առողջապահության տարեգիրք) խմբագրականի` ԱՄՆ-ում հրազենային բռնությունների քանակը հասել է հանրային առողջապահական ճգնաժամային մակարդակի: Համաձայն ձախ ուղղվածություն ունեցող Mother Jones ամսագրի հաշվարկների` ուղղակի և անուղղակի ծախսերը տարեկան կազմում են 229 միլիարդ դոլար:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • Արտաքին հարաբերությունների խորհրդի զեկույցը, որում համեմատականներ են անցկացվում ԱՄՆ զենքի մասին օրենքների և այլ հարուստ ժողովրդավարական երկրների օրենքների միջև:
  • Small Arms կենտրոնի հետազոտությունը, որում մասնավոր զենքի ցուցանիշները համեմատվում են պետական սեփականություն հանդիսացող զենքի ցուցանիշների հետ:
  • Տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 1993-2011 թթ. հրազենային ոչ մահացու ելքով հանցագործությունները նվազել են:
  • Զեկույց, որն ամփոփում է զենքի վերահսկման օրենքները 18 զարգացած երկրներում և Եվրոպական միությունում:

Սկզբնաղբյուրը՝ Bloomberg.com


Ամփոփեցի՞ր, դե փոխանցի՛րShare on FacebookTweet about this on TwitterShare on Google+Share on LinkedIn