Մեր մասին

Ի՞նչ է Ampop.am կայքը:

Ampop.am տվյալների լրագրության հարթակը կամ Ամփոփ Մեդիան հասարակական-քաղաքական առցանց պարբերական է, որը հիմնադրվել է 2016թ.-ի հոկտեմբերին: Այն բացատրական լրագրության ժանրում` ամփոփ ձևաչափով և մուլտիմեդիա ծրագրերի համադրությամբ, ներկայացնում է Հայաստանում և աշխարհում ակտուալ և քննարկվող թեմաները:

Ի՞նչ է լուսաբանում Ampop.am-ը:

Մենք լուսաբանում ենք ակտուալ թեմաներ, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական խնդիրներին, շուկայական տնտեսության զարգացումներին, քաղաքական գործընթացներին, ինչպես նաև առողջապահությանը, կրթությանն ու մի շարք այլ ոլորտներին: Յուրաքանչյուր թեմայի ներկայացման համար ընտրվում է տվյալ նյութին համապատասխան մատուցման ձևաչափ՝ տվյալների վիզուալիզացիայի, ինֆոգրաֆիկաների և մուլտիմեդիա գործիքների համադրությամբ:

Ինչո՞ւ պետք է հետևել  Ampop.am-ին:

Ampop.am կայքն իր ընթերցողին հնարավորություն է տալիս խնայել ժամանակը՝ րոպեների ընթացքում տեղեկանալով իրեն հետաքրքրող թեմայից: Դա հաջողվում է շնորհիվ ավանդական և նորարարական լրագրողական մոտեցումների միավորման: Իսկ նյութերում առկա տասնյակ հիպերակտիվ հղումները՝ դեպի հավելյալ աղբյուրներ, հնարավորություն են տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել թեմային առնչվող որոշ հարցեր:

Նվաճումներ

Ամփոփ մեդիան ունենալով գործունեության մեկ տարվա պատմություն, 2017թ. լրագրողական տարբեր մրցույթներում արժանացավ 4 մրցանակի, և բոլորն առաջատար տեղերում: 2017թ.-ի սեպտեմբերին՝ «Թվապատում» ամենամյա մրցույթում, կայքի աշխատանքը ճանաչվեց լավագույնը՝ «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Մրցանակներ շնորհվել են նաև միգրացիայի, աշխատանքային իրավունքի և թրաֆիքինգի թեմաները լավագույնս լուսաբանելու համար:

Հետևեք մեզ

         

Համագործակցություն

Մեզ հետ կարող եք կապ հաստատել

Հեռ․՝ +374 96 204567

Էլհասցե՝ ampopmedia@gmail.com

Գործընկերներ

Կայքը պատկանում և գործարկում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը` «Ամփոփ Մեդիա» նախաձեռնության հետ համատեղ։ Կայքը ստեղծվել է Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ 2016 հոկտեմբերին։ 2016-ին նախաձեռնությանը աջակցել է նաև «Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության» (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակը։ Այժմ նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ։ Կայքի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության հետ համագործակցող կազմակերպությունների տեսակետները:

cover1